-
14.02.2021|
22:56
Փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացվեն։
-
14.02.2021|
22:49
Քրդական աշխատավորական կուսակցությունը PKK պնդում է Իրաքում գտնվող տասնյակ թուրք ռազմագերիների մասին՝ հայտարարել է կուսակցության ղեկավար անդամ Քավա Շեյխ Մուսան։ Նրա խոսքով` Իրաքի հյուսիսում գտնվող գաղտնի բանտերում պահվող թուրք զինվորականների թիվը գերազանցում է հարյուրը։
-
14.02.2021|
14:45
Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
13.02.2021|
20:12
Եվրոպական երեք խոշորագույն պետությունները կոչ են անում Թեհրանին դադարեցնել մետաղական ուրանի արտադրությունը՝ ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ- ների հայտարարության մեջ։
-
12.02.2021|
16:05
Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ խզել հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։
-
12.02.2021|
15:54
Թուրքիան հասկացրել է, որ չի հրաժարվի Ռուսաստանից գնած С-400 զենիթահրթիռային համակարգերից՝ չնայած Վաշինգտոնից ամերիկյան պատժամիջոցներին և ահավոր նախազգուշացումներին:
-
12.02.2021|
15:41
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին։ Նրանք առանձնազրույցներ են ունեցել, ուսումնասիրվել է առողջական վիճակը:
-
11.02.2021|
16:12
Փետրվարի 9-ի երեկոյան սիրիական արաբական բանակը թուրքամետ գրոհայինների դեմ օգտագործել է ՕՏՌԿ 9Կ79-1 «Տոչկա Ու» հրթիռներ: Թիրախավորվել են Իդլիբ նահանգի հարավային մասում և Համա նահանգի հյուսիսում գտնվող դիրքերը, Հալեպ նահանգի Թարհին քաղաքի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը, գրում է Репортер-ը:
-
11.02.2021|
15:56
Փետրվարի 10-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են 4 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)՝ տեղեկացնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
-
10.02.2021|
22:03
ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում, հաղորդում է Անադոլուն: